կարևոր
1298 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-05 22:53

Մեր 18֊20 տարեկանները հրաշքներ են գործում․ Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերադառնում եմ Ստեփանակերտից։

Մեր 18֊20 տարեկանները հրաշքներ են գործում։ Ու անասելի պինդ են։ Աշխարհի ամենապինդ բանակներից մեկը։

Մատակարարումներն ապահովվում են։

Միջազգային ընդգծված համակրանքն ակնհայտ է։ Վստահ եմ՝ մեր բարեկամները և առաջին հերթին Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»։