կարևոր
1233 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-05 22:17

Ռոբերտ Աբաջյանի տատիկը՝ նոր հերոսների ուսուցչուհի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այսօրվա տոնը մնաց շուքի տակ։ Բայց այն յուրահատուկ տոն է՝ այս օրերի հերոսականության ֆոնին։

Որքան էլ դժգոհեն մեր կրթական համակարգից, որքան էլ փորձեն այնտեղից դուրս հանեն Հայ եկեղեցին, հայրենասիրությունը, ազգայինը՝ այս օրերը վկայել են, որ մեր հանրակրթական համակարգում դաստիարակվել են հայրենիքին անմնացորդ նվիրված դեռ երեկվա պատանիներ, որոնք այսօր հերոս են։

Մեր գործընկեր Սիրան Ալեքսանյանի այսօր այցելել է մի կրթական հաստատություն, որտեղ սգում են իրենց սանի նահատակությունը, անհանգստանում վիրավոր մեկ այլ շրջանավարտի համար, աղոթում մեկ այլ սանի համար։

Այդպես էր նաեւ նաեւ 2016-ի ապրիլին։ Այս դպրոցի վստակավոր ուսուցիչներից մեկը մեծ կորուստ է ունեցել, նահատակվել է թոռը, որն արդեն հետո պետք է դառնար բոլորիս հարգելին։ Նա Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի տատիկն է։