09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Արցախի Պաշտպանության բանակը թիրախավորում է Ադրբեջանի բացառապես ռազմական օբյեկտները: Այս մասին հոկտեմբերի 5-ին հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հերքելով ադրբեջանական ապատեղեկատվությունը:
«Այսօր առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերը սկսեցին Արցախի բնակավայրերի մասսայական հրթիռակոծությունը: Արցախի ՊԲ-ն համապատասխան պատասխան է տալիս Ադրբեջանի գործողություններին` թիրախավորելով բացառապես ռազմական թիրախները: Այս առումով ապատեղեկատվություն են բոլոր մեղադրանքները, որոնք ուղղված են հայկական կողմին»,- ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այսօր կայացած և շարունակվող մարտերի ընթացքում հակառակորդը մեծ կորուստներով հետ է շպրտվել: