կարևոր
2207 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-05 21:27

Գեղարքունիքում հակառակորդի հարվածներն իրականացվել են ուշ երեկոյան կամ գիշերային ժամերի, երբ մարդիկ հիմնականում տանն են կամ քնած․ Արման Թաթոյան

Գեղարքունիքում հակառակորդի հարվածներն իրականացվել են ուշ երեկոյան կամ գիշերային ժամերի, երբ մարդիկ հիմնականում տանն են կամ քնած․ Արման Թաթոյան

Գեղարքունիքի մարզում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակառակորդի հարվածներն իրականացվել են ուշ երեկոյան կամ գիշերային ժամերի, երբ մարդիկ հիմնականում տանն են կամ քնած։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԱԹՍ-ներով հարձակումները ցույց են տալիս այն քաղաքացիական օբյեկտների վրա, որտեղ կան մարդկային կուտակումներ, կամ որտեղ ավտոբուսներ են, բնակելի տներ։ Սա նշանակում է, որ այդ հարձակումները նպատակ ունեն հնարավորինս շատ վնաս հասցնել քաղաքացիական բնակչությանը»,-նշեց ՄԻՊ-ը։