կարևոր
2172 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-05 17:34

Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարում զորացրված տղաներին կոչ արեց զինվորագրվել Հայոց բանակին

Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարում զորացրված տղաներին կոչ արեց զինվորագրվել Հայոց բանակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարում զինծառայությունից զորացրված տղաներին կոչ արեց ներկայանալ Կենտրոնական հավաքակայան և զինվորագրվել Հայոց բանակին: Այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:

«Այսօր մեր հանրության ամենամարտունակ հատվածը վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված տղաներն են: Հիմա կոչ եմ անում վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված այդ տղաներն` այս պահից սկսած ներկայանալ Կենտրոնական հավաքակայան և զինվորագրվել Հայոց բանակին: Նրանք պետք է իմանան, որ հրավիրվում են Հայրենիքի համար կենաց- մահու կռիվ տալու»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Արցախի ու Հայաստանի նկատմամբ Թուրքիայի աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի ագրեսիան ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարց է, այլ Հայոց ցեղասպանությունը շարունակելու քաղաքականություն:

«Այսօր մենք պետք է մեր ժողովրդին պաշտպանենք Ցեղասպանությունից»,- նշեց վարչապետը: