կարևոր
539 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-05 16:45

Պուտինը ԼՂ հարցով Էրդողանի և Ալիևի հետ բանակցելու հստակ պլաններ դեռևս չունի. Դմիտրի Պեսկով

Պուտինը ԼՂ հարցով Էրդողանի և Ալիևի հետ բանակցելու հստակ պլաններ դեռևս չունի. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ բանակցություններ վարելու հստակ պլաններ դեռևս չունի:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, Պեսկովը հավելել է, որ տարածաշրջանում պատերազմ է ընթանում և իրադարձություններն արագ են զարգանում, դրա համար դժվար է կանխատեսումներ անել:

«Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ոչ մի կասկած չկա, որ նախագահ Պուտինն այդ թեման կքննարկի իր գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ մոտակա ժամանակահատվածում պլանավորվում են արդյոք բարձր մակարդակով  բանակցություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ճշտող հարցին՝ կարելի է այդպիսի բանակցություններ ակնկալել այս շաբաթվա ընթացքում, Պեսկովը պատասխանել է, որ այս պահին հստակ պլաններ չկան: «Բայց դուք գիտեք, որ խոսքը պատերազմի մասին է: Եվ, իհարկե, այնտեղ՝ Ղարաբաղում, իրադարձություններն արագ են զարգանում, դրա համար դժվար է կանխատեսում անել: Կախված նրանից, թե ինչպես կզարգանան հանգամանքները, կձևավորվի նաև երկխոսության անհրաժեշտությունը, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը: