կարևոր
1816 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-05 16:29

Արսեն Թորոսյանն Արցախում է` մարտական գործողություններից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցերը կանոնակարգելու համար

Արսեն Թորոսյանն Արցախում է` մարտական գործողություններից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցերը կանոնակարգելու համար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է շրջայցերը Հայաստանի և Արցախի հանրապետությունների բժշկական կազմակերպություններում` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը համակարգելու, աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Արդեն երկու օր է, ինչ նախարարն Արցախում է` մարտական գործողություններից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցերը կանոնակարգելու համար:

Լինելով բուժաշխատողների կողքին և անմիջական մասնակցելով բուն գործընթացներին` Արսեն Թորոսյանը հավաստիացել է, որ բոլոր բժշկական կազմակերպությունները ներկա պահին հագեցած են անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով և սարքավորումներով, շտապօգնության մեքենաների անհրաժեշտ քանակով: Միաժամանակ, բուժաշխատողների առաջնագծում ծառայելու պատրաստակամության շնորհիվ` առողջապահության նախարարության միջոցով կենտրոնները համալրված են համապատասխան նեղ մասնագետներով: