կարևոր
1212 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-05 15:36

Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է աջակցի տարածքային ամբողջականության սկզբունքին. Միխայիլ Սաակաշվիլի

Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է աջակցի տարածքային ամբողջականության սկզբունքին. Միխայիլ Սաակաշվիլի

Վրաստանի 3-րդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին դարձյալ աչքի է ընկել ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Նա ասել է, թե իբր Թբիլիսիում օրեր առաջ տեղի ունեցած հայ համայնքի ցույցի հետեւում Վրաստանի իշխանությունն է կանգնած:

 «Ես պատերազմին կտրականապես դեմ եմ, ու սիրտս ցավում է բոլոր զոհված հայերի ու ադրբեջանցիների համար»,- նշել է Սաակաշվիլին, որը, սակայն, կարծում է, որ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է աջակցի տարածքային ամբողջականության սկզբունքին, հետեւաբար՝ ճանաչի նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: