Հայաստանի ժուռնալիստների միությունը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ուղղված ոտնձգություններին:
«Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ իրադրությունը լուսաբանող լրագրողներին: Թիրախավորված են տեղական, հայաստանյան եւ միջազգային լրագրողական խմբերը:
Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի կողմից 3 անգամ թիրախավորվել են հայաստանյան Banak.info կայքի լրագրողները, հոկտեմբերի 3-ին միջազգային լրատվամիջոցների խումբը, վտանգավոր իրավիճակի պատճառով, չէր կարողանում Հայաստանից մուտք գործել Լեռնային Ղարաբաղ:
Օրինակներն այսքանով չեն սահմանափակվում:Անրադառառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, թե միջազգային լրատվամիջոցի ներկայացուցիչները պետք է թույլտվություն վերցնեին Ադրբեջանից եւ նոր միայն Արցախ գնային,ժուռնալիստների միությունը այն համարում է մարդու իրավունքների միջազգային բոլոր նորմերի խախտում եւ դիմելով միջազգային մեր գործընկերներին, լրագրողական եւ մարդասիրական միջազգային կազմակերպություններին, հորդորել են քայլեր ձեռնարկել եւ խստորեն դատապարտել Արցախում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող Զանգվածային լրատվամիջոցների խմբերին թիրախային հարվածներ հասցնելու մարտավարությունը»