կարևոր
1848 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-05 15:21

«Արմենիա» ավիաընկերությունը պատրաստ է ՌԴ-ից անվճար հումանիտար բեռ տեղափոխել դեպի Հայաստան

«Արմենիա» ավիաընկերությունը պատրաստ է ՌԴ-ից անվճար հումանիտար բեռ տեղափոխել դեպի Հայաստան

«Արմենիա» ավիաընկերությունը հոկտեմբերի 8-ին՝ Մինվոդի-Երևան և հոկտեմբերի 11-ին՝ Մոսկվա-Երևան չվերթներով անվճար պատրաստ է տեղափոխել հումանիտար բեռ դեպի Հայաստան։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

«Յուրաքանչյուր չվերթով առավելագույնը 5 տոննա բեռ։ Հաջորդ չվերթների մասով տեղեկությունը պարբերաբար կթարմացվի»,- նշել է Խաչատրյանը։