կարևոր
2189 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-05 15:03

Հերոսական դրվագներ․ Արամայիս Թևանյանը խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա

Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու մարտական դիրքի վրա հակառակորդի մեծաքանակ ուժերի հարձակման ընթացքում մայոր Արամայիս Վիրաբի Թևանյանը ցուցաբերել է նախաձեռնություն, ճիշտ կազմակերպելով հաշվարկի գործողությունները` խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա: Մայոր Ա. Թևանյանի հաշվարկի անվրեպ կրակոցները մեր մարտիկների համար ստեղծել են հնարավորություն` հետ մղել հակառակորդի գրոհն ու անառիկ պահել մարտական դիրքերը: Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։