կարևոր
1981 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-05 14:11

Հայաստան են այցելում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական խմբեր.ՀՀ ԱԳՆ

Հայաստան են այցելում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական խմբեր.ՀՀ ԱԳՆ

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և դրա շրջանակներում Հայաստան են այցելում նախապատրաստական խմբեր: Այս մասին հայտնում է  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երևանում անցկացվելու է հոկտեմբերի 9-ին։

Համացանցում տարածվում է օդանավերի շարժին հետևելու հնարավորություն տվող Flight Radar24-ից տեղեկություն այն մասին, որ Հայաստան է ուղևորվել ռուսական կառավարական ինքնաթիռ. տրվում են տարատեսակ մեկնաբանություններ՝ այցը կապելով ԼՂ հակամարտության գոտու իրավիճակի հետ: