11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Իտալացի ականավոր դիրիժոր և դաշնակահար Ֆաբիո Մաստրանջելոն աններելի է համարում Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:
Մաստրանջելոն այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում: «Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի, Թուրքիայի, ինչպես նաև ահաբեկիչ վարձկանների ձեռքով, բացարձակ աններելի է»,-շեշտել է երաժիշտը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք:
Շփման գծի ողջ երկայնքով համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր: