կարևոր
1941 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-05 10:37

Համահայկական շարժումը շարունակվում է. բարերար Քրիստինա Սիմոնը 3 մլն դոլար է փոխանցել հիմնադրամին

Համահայկական շարժումը շարունակվում է. բարերար Քրիստինա Սիմոնը 3 մլն դոլար է փոխանցել հիմնադրամին

«Manoogian Simone Foundation» հիմնադրամի նախագահ Քրիստինա Սիմոնը 3 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Գումարը նվիրաբերվել է ի աջակցություն համահայկական դրամահավաքի»,- գրել է Արշամյանը և հավելել, որ համահայկական շարժումը շարունակվում է:

Արշամյանը շնորհակալություն է հայտնել Քրիստինա Սիմոնին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենքմեր սահմաններըբոլորս Արցախի համար» դրամահավաքարշավի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 25 մլն ԱՄՆ դոլար: