27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչներն երկրորդ օրն է արդեն երկկողմանի փակում են քաղաքի գլխավոր 170, 101 եւ 134 մայրուղիները? փորձելով այդպիսով ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի վրա:
Փակ են նաեւ Հոլիվուդ քաղաքի բոլոր փողոցները: Փոխանցում է www.foxla.com կայքը:
Վարորդներին խորհուրդ է տրվել խուսափել այդ հատվածներից կամ պատրաստ լինել խցանումներում սպասելուն:
Նշենք, որ համահայկական ցույցը սկսվել է դեռեւս շաբաթ երեկոյան: Կիրակի երեկոյան բողոքի ցույց է անցկացվում նաեւ Գլենդեյլի Արցախ փողոցում: