04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը կրկին միջազգային հանրությանը կոչով է դիմել՝ ուշադրություն հրավիրելով Արցախի ուղղությամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ Թուրքիայի աջակցությամբ: Օհանյանը «Թվիթերի» իր էջում տեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը և գրել. «Մենք, միջազգային հանրությունը, չենք կարող թույլ տալ, որ ևս մեկ ցեղասպանություն կատարվի»:
Փաշինյանն այդ հրապարակմամբ մասնավորապես ասել էր, որ ադրբեջանա-թուրքական ավազակներն այստեղ չեն Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու համար, նրանք չեն եկել գյուղեր, քաղաքներ գրավելու նպատակով: Նրանք իրենց առջև խնդիր են դրել ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը ևս «Թվիթերի» իր էջում տեղադրել է Արցախի դրոշի լուսանկարը, որի վրա գրված է՝ «Ճանաչել Արցախը» և կոչով հանդես եկել. «Միացեք ինձ և ցույց տվեք համերաշխությունը՝ հրապարակելով այս դրոշը: Արտահայտեք ձեր զայրույթը Ադրբեջանի կողմից անառարկելի հարձակումների, Թուրքիայի օգնության և էթնիկական զտումների բացահայտ ցանկության վերաբերյալ»: