կարևոր
1286 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-05 00:12

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է ՀՀ-ից հարվածների մասին Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է ՀՀ-ից հարվածների մասին Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին, թե Հայաստանի տարածքից Ադրբեջանին հարվածներ են հասցվել:

Հոկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով հարցին, թե արդյոք սրանով Ադրբեջանը չի փորձում առիթ ստեղծել Հայաստանի նկատմամբ արգեսիա հրահրելու համար, Արծրուն Հովհաննիսյանն ընդգծեց, որ Ադրբեջանի իշխանությունները նման հորինվածքներ են տարածել, որպեսզի դրանք ծառայեցնեն իրենց սանձարձակ գործողություններին:

«Ի սկզբանե դրանք ծառայում էին որպես սանձարձակ գործողությունների «լեգիտիմություն», բայց դրանք անպատիժ չեն մնացել և չեն մնա», -ասաց Հովհաննիսյանը: