կարևոր
1644 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-04 23:43

Հակառակորդը մարտադաշտում թողել է սպանված գնդապետի դի և հետ է շպրտվել. ՊԲ

Հակառակորդը մարտադաշտում թողել է սպանված գնդապետի դի և հետ է շպրտվել. ՊԲ

Օրվա ընթացքում հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ:

Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության բանակի կայքէջից, մասնավորապես՝ հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետևակը Մատաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են: «Հակառակորդը կրել է զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստներ:

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են նաև հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած բոլոր գրոհները: Հակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել: Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են նաև 3 ինքնաթիռ»,- նշված է հաղորդագրության մեջ: