կարևոր
1854 դիտում, 3 տարի առաջ - 2020-10-04 22:05

Հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստների վերջին ամփոփումը

Հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստների վերջին ամփոփումը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստները՝ հոկտեմբերի 4-ի ամփոփ տվյալներով: Տվյալներն ինֆոգրաֆիկայի տեսքով հրապարակել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի «Ֆեյսբուք»-ի էջը:

Ըստ այդմ՝ հակառակորդն ընդհանուր առմամբ ունի կենդանի ուժի շուրջ 3154 կորուստ: Հակառակորդն ընդհանուր առմամբ  կորցրել է 124 ԱԹՍ, 14 ուղղաթիռ, 368 զրահատեխնիկա, 17 ինքնաթիռ, 4 «Սմերչ»:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ: