կարևոր
1377 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-04 21:39

Ալիևը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի մեջ. Արծրուն Հովհաննիսյան

Ալիևը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի մեջ. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Պաշտպանության նախարարությունն ունի հիմնավոր կասկածներ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում: Այս մասին հոկտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ապատեղեկատվություն են տարածում հանրապետության նախագահը, նրա ընտանիքի անդամները, բարձր ղեկավարությունը: Մենք բոլոր հիմնավոր կասկածներն ունենք ենթադրելու, որ Ալիևը գտնվում է սեփական երկրում ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում»,- ասել է Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ, փաստացի, Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարը չի տիրապետում իրավիճակին կամ սխալ են զեկուցում, զեկուցում են կեղծ ինֆորմացիա, որը նա փորձում է օգտագործել:

Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով առավոտյան Գյանջայի ռազմական օդանավակայանի ոչնչացմանը, նշել է, որ այսօր Ադրբեջանի Զինված ուժերը որևէ նշանակալի մարտավարական գործողություն չեն կարողացել իրականացրել, նաև այն պատճառով, որ չեզոքացվել էր ռազմական օդանավակայանից Թուրքիայի օդուժի օգնությունը:

«Ռազմական օդանավակայանին հասցված հարվածներից հետո տեսանք, որ Ադրբեջանական կողմը թքած ունի իր ժողովրդի վրա, քանի որ ոչ մի քայլ չէր ձեռնարկել բավական մեծ քաղաքի քաղաքացիական պաշտպանությունն ապահովելու համար»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հոկտեմբերի 4-ին Արցախի Պաշտպանության բանակը ոչնչացրել է Ադրբեջանի Գյանջա քաղաքի ռազմական օդանավակայանը: