կարևոր
1663 դիտում, 3 տարի առաջ - 2020-10-04 21:32

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները կարևորել են պատերազմական գործողությունների դադարեցումը

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները կարևորել են պատերազմական գործողությունների դադարեցումը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 4-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները: 

Նախարար Մնացականյանը ներկայացրել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիվ գործողությունները, դրանց արդյունքում Արցախի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը:  

Անդրադառնալով Թուրքիայի ապակայունացվող ներգրավվածությանը և վերջինիս աջակցությամբ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների՝ հակամարտության գոտում տեղակայմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է արտատարածաշրջանային ուժերի անհապաղ դուրսբերումը։ 

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն ընդգծեցին պատերազմական գործողությունների դադարեցման կարևորությունը: