կարևոր
2126 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-04 20:58

Գերմանիայում ապրող մեր հայրենակիցներն օգնություն են ուղարկում Արցախ․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Գերմանիայում ապրող մեր հայրենակիցներն օգնություն են ուղարկում Արցախ։ Դիրքերում պայքարող զինվորների համար նրանք հավաքում են և ուղարկում առաջին անհրաժեշտության իրեր՝ հագուստ, կոշիկ, դեղորայք, քաղցրեղեն։

Նրանք իրենց շնորհակալությունն են հայտնում մեր զինվորներին՝ վստահ կոչելով՝ «Հաղթելո՛ւ ենք»։

Ինչպես նշում են մեր հայրենակիցները, մի քանի գերմանացի ևս միացել են այս գործընթացին։