կարևոր
1073 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-04 18:18

Պարագվայի ԱԺԿ-ն մերժում է ուժի կիրառումը՝ որպես միջազգային վեճերի լուծման միջոց

Պարագվայի ԱԺԿ-ն մերժում է ուժի կիրառումը՝ որպես միջազգային վեճերի լուծման միջոց

Պարագվայի Առաջադիմական ժողովրդավարական կուսակցությունն անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողություններին: Հայտարարության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 27-ից Հարավային Կովկասում ծավալված հակամարտության և ուժգնացող դիմակայության լույսի ներքո Պարագվայի Առաջադիմական ժողովրդավարական կուսակցությունը վերահաստատում է, որ մերժում է ուժի կիրառումը՝ որպես միջազգային վեճերի լուծման միջոց: Նշվում է, որ այս գործողությունները կարող են հանգեցնել միայն քաղաքացիական բնակչության հիմնարար իրավունքների խախտմանը և մարդկային կորուստներին:

«ԱԺԿ-ն իր համերաշխությունն է հայտնում այս հակամարտության զոհերին և կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ երկխոսության՝ բանակցությունների շարունակման միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ այն գիտակցմամբ, որ պատմությունը մեզ ուսուցանում է, որ բռնությունը միայն բռնություն և մահ է ծնում: Ժողովուրդների ինքնորոշման և իրենց տարածքում խաղաղ և ժողովրդավարական եղանակով ապրելու իրավունքի ճանաչումը միջազգային հանրության պարտավորությունը, որը պետք է վերակերպվի կոնկրետ գործողությունների՝ ուղղված Հարավային Կովկասում են ամբողջական խաղաղության վերականգմանը»,- ասված է Առաջադիմական ժողովրդավարական կուսակցության հայտարարությունում: