12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը (Klaus Iohannis) հոկտեմբերի 1-ից 2-ը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական խորհրդի արտահերթ նիստին, որի ընթացքում անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության գոտում իրադրությանը։ Այս մասին հայտնում է Ռումինիայի նախագահի պաշտոնական կայքը:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Եվրոպական խորհուրդը կոչ արեց անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, վերահաստատել կողմերի հավատարմությունը տևական զինադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչին հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով կամ արտաքին միջամտությամբ: Եվրոպական առաջնորդները շեշտեցին, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է վերադառնան բանակցությունների սեղան առանց նախապայմանների: Եվրոպական խորհուրդը վերահաստատեց իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին և կոչ արեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչին փնտրել Եվրամիության համար նոր ուղիներ՝ աջակցելու հակամարտության կարգավորման գործընթացին»,- ասել է նա:
Ռումինիայի նախագահը վերահաստատել է իր կոչը՝ հակամարտության դեէսկալացիայի և քաղաքական երկխոսությունը վերսկսելու վերաբերյալ՝ միջազգային իրավունքի համաձայն խաղաղ լուծումներ գտնելու համար:
Նախագահ Կլաուս Յոհաննիսը հայտնել է իր աջակցությունը նաև Մինսկի խմբի աշխատանքներին և խրախուսել Եվրամիության ավելի ակտիվ դերակատարությունը ճգնաժամի կարգավորման գործընթացում: