կարևոր
2097 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-04 14:39

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

Հանրապետության տարածքում hոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ 

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝  հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 4-6-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: