18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Հակառակորդն արդեն մի քանի օր է ռմբակոծում է տարբեր բնակավայրեր, այդ թվում Ստեփանակերտը՝ «Սմերչ»-ով, «Պոլոնեզ»-ով, տաբեր հրթիռային համակարգարերով. Ստեփանակրերտի օդում շարունակում են պտտվել անօդաչու սարքեր: Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ի պատասխան այդ ամենի, առաջին անգամ իր հրամանով Արցախի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները հրթիռային համազարկ են տվել:
«Նշել էի ժամանակին, զգուշացրել էի ժամանակին: Ափսոսում եմ, որ մեր պատմական Գանձակ քաղաքի, Գյանջայի զինվորական տեղակայման մշտական վայրերին խփել ենք, որովհետև նրանք են պարտադրել: Ուշքի եկեք, որովհետև շարունակելու ենք այլ քաղաքաների, և եթե անհրաժեշտություն կա ավել մեծ քաղաքների ուղղությամբ: Այդ կրակը եղել է նախազգուշացման կրակ»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ հրամայել է որոշ ժամանակ դադարեցնել կրակը քաղաքների ուղղությամբ:
«Հեռու պահեք խաղաղ բնակչությանը: Դուք եք սկսել այս պատերազմը, դուք եք խախտել հումանիզմի կանոնները՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Ժամանակ ունեք, մտածեք: Մենք շարունակելու ենք մինչև վերջ, մինչև վերջին զինվորը պատրաստ է զոհվել»,-հավելեց Արայիկ Հարությունյանը:
Հակառակորդը շարունակում է արգելված զինատեսակներից թիրախավորել խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Արցախի ՊԲ-ը հասցրել հզոր հարվածներ Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին: