16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Հանրահայտ հումորիստ, հաղորդավար, Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողություններին՝ կոչ անելով դադարեցնել հակամարտությունը:
Գարիկ Մարտիրոսյանն ընդգծելով, որ ինքը խաղաղության կողմնակից է, փորձել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հայ-ադրբեջանական հակամարտության վրա: Նա «Ինստագրամի» «սթորի» բաժնում զետեղել է մի քանի գրառում՝ գրելով, որ ամեն օր երեխաներ են զոհվում, և պետք է կանգ առնել: «Մի՛ լռեք: Հայ ժողովուրդը վտանգի մեջ է: Հետո չափազանց ուշ կլինի»,- շեշտել է նա: