կարևոր
2056 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-04 04:37

Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հայտնում է Ղարաբաղում տասնյակ արաբ զինյալների մահվան մասին

Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հայտնում է Ղարաբաղում տասնյակ արաբ զինյալների մահվան մասին

Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հայտնում է ղարաբաղյան հակամարտության գոտում սիրիացի վարձկանների մահվան մասին:

Նա պնդում է, որ Սիրիայում թուրքամետ խմբավորումները անցած շաբաթվանից 1200 մարդ են ուղարկել Ադրբեջանին օգնելու: Եվ արդեն նրանցից առնվազն 64-ը զոհվել է, ընդ որում՝ առնվազն 36-ը վերջին 48 ժամվա ընթացքում: