12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անհապաղ հրադադարի կոչերը, Ֆրանսիայի ղեկավարի «նոր մեթոդով» բանակցություններ անցկացնելու առաջարկը մնացին անարձագանք Բաքվի կողմից:
Ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու նպատակով՝ Ադրբեջանը, Թուրքիայի հետ համատեղ, շարունակեց պատերազմական լայնամասշտաբ գործողությունները ու նորից հարցականի տակ դրեց միջնորդ երկրների ջանքերը: Ադրբեջանի նախագահը, փաստացի, տարբերություն դրեց ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների միջեւ:
«Ալ Ջազիրային» տված հարցազրույցում Իլհամ Ալիեւն ասում է, թե Ռուսաստանը օբյեկտիվորեն ավելի բարձր դեր ու միջնորդության հնարավորություններ ունի հակամարտության կարգավորման գործընթացում, քան մյուս համանագահները: Ալիեւը, թերեւս, նկատի ունի Ֆրանսիային, որի նախագահ Մակրոնը բացեիբաց հայտարարել է՝ ռազմական գործողությունները Ադրբեջանն է սկսել, Թուրքիան էլ «փոքր եղբորն» ապահովում է սիրիացի ու լիբիացի վարձկաններով: Ալիեւը նեղսրտել է, ասում է՝ եթե այսօր միջնորդական խումբ ձեւավորելու հնարավորություն լիներ, կազմն ամբողջովին այլ կլիներ:
Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում։