կարևոր
1578 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-04 00:40

Արցախի նախագահի մասնակցությունը պատերազմական գործողություններին պարզվում է՝ խիստ մտահոգել է թշնամուն. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մասնակցությունը պատերազմական գործողություններին պարզվում է՝ խիստ մտահոգել է թշնամուն. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությունը պատերազմական գործողություններին պարզվում է՝ խիստ մտահոգել է թշնամուն. սկսել են նրա մասին կեղծ տեղեկություններ տարածել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական այն ապատեղեկատվությունը, թե իբր Արայիկ Հարությունյանը վիրավորվել է:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս ապատեղեկատվության առնչությամբ նախագահի խոսնակը նաեւ նշել էր. «Նախագահն այս պահին գտնվում է բոլորովին առողջ վիճակում՝ հրամանատարական կետում և իրականացնում է իր երկրի կառավարումն ու մարտական գործողությունների մասով կատարում է իր աշխատանքը»: