կարևոր
1927 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-03 23:37

Հայ-ադրբեջանական սահմանին որոշակի շարժ արձանագրվել է. հակառակորդը սադրիչ ու հետախուզական գործողությունների է դիմում․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ռազմաճակատի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության դիրքային փոխհրաձգություն է: Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: Նա նշել է, որ «Արցախի Պաշտպանության Բանակի ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը»:

Ի դեպ, թշնամին կրկին հրթիռակոծել է Ստեփանակերտը: Դա արձանագրվել է ժամը 20:26-ին: Իսկ օրվա ընթացքում թեժ մարտեր էին ընթանում տարբեր հատվածներում, եւ դա հիմնականում վերաբերում է հյուսիսային ու հարավային հատվածներին: Մեր հերոսական զորքը ծանր ու համառ մարտեր է մղում, թշնամուն պատճառելով մեծ կորուստներ:

Պաշտպանության բանակը ոչնչացրել է թշնամու` հարձակման նախապատրաստվող զրահա-տեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն եւ անձնակազմ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին այսօր հաջողվել է կասեցնել հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը: Ուղղություններից մեկով մեր ուժերը հակա-հարձակման են անցել:

Այսօրվա ընթացքում էլ Հայաստանի Պաշտպանության Նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, եւ թե նախարարության հատուկ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, որոնք այս օրերին մեր հիմնական տեղեկատվական աղբյուրն են, պարբերաբար հաղորդում էին մարտերի տարբեր դրվագների մասին: Օրվա ընթացքում հավաքված տվյալներով որոշակի տեղեկատվական ամփոփում է արել Արծրուն Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։