Սահմանի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության դիրքային փոխհրաձգություն է։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
«ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը», - գրել է նա։
Շուշան Ստեփանյանը նաև հիշեցրել է, որ ժամը 20:26-ին հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը։