կարևոր
929 դիտում, 8 ամիս առաջ - 2020-10-03 17:39

Մեր մեկ դիրքի վրա գրոհում են 150-200 հակառակորդի զինվորներ և օրվա ընթացքում մի քանի անգամ․ Նիկոլ Փաշինյան

Մեր մեկ դիրքի վրա գրոհում են 150-200 հակառակորդի զինվորներ և օրվա ընթացքում մի քանի անգամ․ Նիկոլ Փաշինյան

Արդեն մեկ շաբաթ է հայ ժողովուրդը դիմակայում է ադրբեջանա-թուրքական հարձակումնեների։ Այս մասին իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը։

«Նախորդ օրվա մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ Արցախի ՊԲ մեկ մարտական դիրքի վրա գրոհի են նետվում մոտ 150-200 թշնամական զինվոր, ընդ որում՝ այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային եւ ավանդական հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, ԱԹՍ-ների աջակցությամբ։ 

Արդեն մեկ շաբաթ Արցախի ՊԲ-ն, մեր կամավորական ջոկատները կենաց ու մահու կռիվ են տալիս Արցախի սրբազան հողի վրա։ Այս պահի դրությամբ ունենք բազմաթիվ մարդկային կորուստներ՝ զինվորական եւ քաղաքացիական։ Շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա, բայց հակառակորդն այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որեւէ ռազմավարական խնդիր։