կարևոր
1167 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-03 16:36

ԵՄ-ի դեսպանը գնահատել Է ռուսաստանցիների համար եվրոպական սահմանների բացման ժամկետները

ԵՄ-ի դեսպանը գնահատել Է ռուսաստանցիների համար եվրոպական սահմանների բացման ժամկետները

 Խոսել այն մասին, որ Եվրամիության սահմանները ռուսաստանցիների համար շուտով կբացվեն, առայժմ վաղաժամ է: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ-ում ԵՄ-ի դեսպան Մարկուս Էդերերը՝ պատասխանելով ՌԴ-ի քաղաքացիների համար սահմանների հնարավոր բացման վերաբերյալ հարցին:

«Ես կարծում եմ՝ այժմ, երբ մենք տեսնում ենք կորոնավիրուսով հիվանդացության աճ, շատ դժվար է պատասխանել այդ հարցին»,-ասել է նա:

Էդերերը հիշեցրել է, որ ԵՄ-ն յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ նորացնում է սահմանների հնարավոր բացման վերաբերյալ գնահատականները:

«Ես չեմ կարծում եմ, որ կա անհապաղ հեռանկար: Այժմ հոկտեմբերի սկզբն է, կարող է պատահել՝ մենք լավագույն գնահատականներ կունենանք հոկտեմբերի վերջին»,-նշել է նա: Սահմանները փակվել էին կորոնավիրուսի հետ կապված իրադրության առնչությամբ։