24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին հայտարարություն է արել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Ուղերձը նույն է՝ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ կարող է լուծվել միայն պատշաճ երկխոսության եւ փոխգործակցության միջոցով:
Կանադայի ռազմական տեխնիկայի հնարավոր օգտագործման տեղեկության հետ կապված Թրյուդոն ասել է, որ արտգործնախարարը հետաքննություն է սկսել՝ պարզելու կոնկրետ ինչ է տեղի ունեցել:
«Անհրաժեշտ է, որ մարդու իրավունքները չոտնահարելու Կանադայի ակնկալիքները մշտապես հարգվեն: Լրացուցիչ կհայտնենք, երբ հասկանալի դառնա ավելին»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ սպառազինությունների վերահսկողությամբ զբաղվող կանադական խմբերից մեկը հայտարարել էր, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական գործողություններում օգտագործում է կանադական սարքավորումներ, որոնք մատակարարվել էին Թուրքիային: