Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է շուրջ 40 մլրդ դրամի չափով ավելացնել ռազմական ծախսերը: Այս մասին ասված է Ազգային ժողովի կայքում հրապարակված նախագծում, որը կքննարկվի հոկտեմբերի 6-ի խորհրդարանի արտահերթ նիստում:
«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծով նշվում է, որ այն ուղղված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակի ապահովմանը:
Նախագծում նշվում է, որ ռազմական գործողություններով պայմանավորված՝ սպասվում է ընթացիկ ծախսերի աճ մոտ 40 մլրդ դրամի չափով: Վերոնշյալ զարգացումների արդյունքում, սպասվում է, որ.
ԱԺ արտահերթ նիստում քննարկվելիք մեկ այլ նածագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով մինչև անհուսալի ճանաչելը հաշվարկված տույժերն ու տուգանքները: