կարևոր
2329 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-03 14:54

Պոմպեոն հույս ունի, որ սիրիացի զինյալների մասին տեղեկությունները չեն հաստատվի

Պոմպեոն հույս ունի, որ սիրիացի զինյալների մասին տեղեկությունները չեն հաստատվի

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն լրագրողների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ-զինյալների Թուրքիայի Գազիանթեփ քաղաքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելու մասին հրապարակումները չեն հաստատվի:

«Մենք տեսել ենք, թե ինչպես են Սիրիայի մարտական դիրքերից սիրիացի մարտիկները տեղափոխվում Լիբիա՝ ստեղծելով անկայունություն, ավելի մեծ խառնաշփոթ, ավելի լուրջ ընդհարումներ, ավելի լայնածավալ ռազմական գործուղյուններ: Այդ քայլը նույն հետեւանքները կունենա նաեւ Լեռնային Ղարաբաղում: Այնպես որ, հուսով եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Պոմպեոն:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը բավականին հետեւողական տեսակետ ունի այս հարցում: Պետքարտուղարը նաեւ կարծում է, որ այս հակամարտությունում 3-րդ կողմի տրամադրած զենքը, նույնիսկ պարզապես խորհրդականները, ավելի են բարդացնում իրավիճակը, մեծացնում մարդկային կորուստների ռիսկը եւ նվազեցնում խաղաղության հնարավորությունը: