կարևոր
1686 դիտում, 3 տարի առաջ - 2020-10-03 14:47

Պուտինն Արմեն Ջիգարխանյանին շնորհավորել է 85-ամյակի առթիվ

 Պուտինն Արմեն Ջիգարխանյանին շնորհավորել է 85-ամյակի առթիվ

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, թատրոնի եւ կինոյի դերասան Արմեն Ջիգարխանյանին 85-ամյակի առթիվ: Շնորհավորական հեռագիրը հոկտեմբերի 3-ին հրապարակվել Է Կրեմլի կայքում։

«Դերասանի եւ ռեժիսորի տաղանդը, անդադրում ստեղծագործական որնումն ու սիրված գործով խանդավառությունը երկար տարիների ընթացքում ձեզ օգնում են ոգեշնչված աշխատելու, իրականացնելու ծրագրված պլաններն ու մտահղացումները: Այդքան հագեցած պրոֆեսիոնալ ուղին արժանի է խորն, անկեղծ ճանաչման»,- նշել է պետության ղեկավարը:

Պուտինը նաեւ Ջիգարխանիային մաղթել է հաջողություններ եւ առողջություն:

Արմեն Ջիգարխանյանը ռուսաստանցի դերասան է, ԽՄՀՄ ժողովրդական արտիստ (1985):

Մայակովսկու անվան դրամատիկական թատրոնի դերասան (1969 – 1996), Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիր եւ նախագահ (2015-ից):

Նկարահանվել Է «Բարեւ, ես եմ», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը» եւ այլ ֆիլմերում:

Արմեն Ջիգարխանյանը պարգեւատրվել է «Հայրենիքի հանդեպ վաստակի համար II, III եւ IV աստիճանների շքանշաններով (2010, 1995, 2005), Պատվո շքանշանով (Հայաստան, 2010): Նշվել է ՌԴ-ի նախագահի շնորհակալությամբ (2002): Բացի դրանից թատերական առաջատար մրցանակների դափնեկիր է, որոնց թվում են «Ոսկե դիամակը» եւ «Բյուրեղապակե Տուրանդոտը»: