կարևոր
2798 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-03 14:38

Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։

Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։

Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։

Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին, միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը»։