կարևոր
1525 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-03 13:28

Խորենացու փողոցում հայտնաբերվել է Ֆ-1 տեսակի առանց պայթուցիչի նռնակ

Խորենացու փողոցում հայտնաբերվել է Ֆ-1 տեսակի առանց պայթուցիչի նռնակ

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 112 հասցեում՝ «Նարեկ» ԲԲԸ-ի տարածքում, հայտնաբերվել է արկանման առարկա։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ սակրավորների մոտենալը։ 

Ինժեներասակրավորական խումբը հայտնաբերել է 1 հատ Ֆ-1 տեսակի առանց պայթուցիչի նռնակ և տեղափոխել անվտանգ տարածք։