կարևոր
1510 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-03 11:58

Մակրոնն Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

Մակրոնն Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:

«Ֆրանսիայի նախագահն իր անհանգստությունն է հայտնել շփման գծում մարտերի շարունակության առնչությամբ և կոչ է արել դադարեցնել կրակն ու շուտափույթ վերադառնալ բանակցություններին»,-ասված է հաղորդագրությունում:

Հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հեռախոսազրույց ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել էին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումները: Զրույցներից հետո Մակրոնը հայտարարել էր, որ բանակցությունների վերսկսելու նոր մեթոդ է առաջարկել. աշխատանքը պետք է սկսվեր ուրբաթ երեկոյից, քանի որ ինքն ակտիվացրել է միջնորդի իր ջանքերը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ: