կարևոր
1305 դիտում, 7 ամիս առաջ --> 2020-10-03 11:54

Մահացել է պատմաբան Արտակ Մովսիսյանը

Մահացել է պատմաբան Արտակ Մովսիսյանը

Անժամանակ կյանքից հեռացել է Երեւանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մոսիսյանը:

Նրա մոտ ախտորոշվել էր COVID 19-ը: Ընդ որում, հիվանդության առկայության մասին նա տեղեկացել էր, երբ սեպտեմբերի 27-ին Արցախում մարտական գործողությունների սկսվելուց անմիջապես հետո, թեսթ էր հանձնել, առաջնագիծ մեկնելու համար։

Մոսիսյանը 50 տարեկան էր, Գիտությունների ազգային Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող: Ողջ կյանքը նվիրել էր հայագիտությանը, կատարելով տիտանական աշխատանք, բացելով մեր ժողովրդի պատմության վաղ շրջանի չթերթված բազում էջեր։ Նա հեղինակել է բազմաթիվ մենագրություններ, ուսումնական դասագրքեր, շուրջ  երեք տասնյակ գիտական հոդվածներ:

Նշենք, որ վերջին ամիսների Արտակ Մաովսիսյաննն ակտիվորեն պայքարում էր Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության կողմից մշակված «Հայոց պատմություն» առարկայի կրթական նոր չափորոշիչների դեմ, համարելով այդ ամենն ապազգային եւ մեր ժողովրդի ազգային ինքնությունն ու գիտակցությունը խաթարող։

Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը ցավակցում է Արտակ Մովսիսյանի ընտանիքին, հարազատներին թանկագին կորստի համար։