կարևոր
653 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-03 11:32

ԱԱԾ զգուշացումը անօդաչու թռչող սարքեր չկիրառելու վերաբերյալ

ԱԱԾ զգուշացումը անօդաչու թռչող սարքեր չկիրառելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բոլոր անհատ քաղաքացիներին և կազմակերպություններին խստորեն զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին բացառել ցանկացած տիպի ու չափերի անօդաչու թռչող սարքերի օդային կիրառումը, որը կարող է տագնապային տպավորություն թողնել հանրության շրջանում:

«Միաժամանակ, հորդորում ենք մեր ազգաբնակչությանը՝ անօդաչու թռչող սարքեր օգտագործող անձանց և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին»,-ասված է ԱԱԾ հայտարարությունում։