12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պատերազմի ժամանակ չպետք է լինեն կուսակցական շահեր, ընդդիմություն կամ իշխանություն։ Կան Հայրենիքի զավակներ առաջնագծում, «թիկունքում», Սփյուռքում ու դիվանագիտական ճակատում։
Յուրաքանչյուրիս արտաբերած խոսքը պետք է լինի սթափ ու հավասարակշռված։ Ինքնագործունեության ժամանակը չէ։ Ռազմական դրություն է. բոլորս պետք է ենթարկվենք պատերազմական կանոններին։
Մի խնդրանք. այսօր պետք է զերծ մնանք թե՛ ավելորդ պաթոսից, եւ թե՛ հնարավոր խուճապային տրամադրություններից։ Մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն եւ հաղթանակ։ Օրը թող բարի լինի հայ զինվորի ու ժողովրդի համար»։