կարևոր
2102 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-03 09:26

Առավոտյան ռազմաճակատում մարտնչելու է մեկնել նաև երկրի ղեկավարը․ վճռական ժամ է, բոլորը՝ հանուն ռազմաճակատի․ Էլբակեան Էդգար

Արցախում վճռական հարված հասցնելու համար զորակոչվում ու զինակոչվում են բոլոր միջոցներն ու ուժերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Էլբակեան Էդգարը։

«Առավոտյան ռազմաճակատում մարտնչելու է մեկնել նաև երկրի ղեկավարը։ Վճռական ժամ է կամ, ասում են, բոլորը՝ հանուն ռազմաճակատի։

Այս ֆոնին երևանյան էյֆորիկ և հաղթահանդեսային տրամադրությունները թվում են տարօրինակ։ Պատերազմը պիտի ապառոմանտիզացվի և բերվի սթափ ընկալման ու գնահատման դաշտ»։