կարևոր
1631 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-03 01:09

Քիչ առաջ վթարի է ենթարկվել վիրավոր զինվորին տեղափոխող շտապօգնության մեքենան. Աշոտ Սարգսյան

Քիչ առաջ վթարի է ենթարկվել վիրավոր զինվորին տեղափոխող շտապօգնության մեքենան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը։

«Հարգելի վարորդներ ջան, խնդրում եմ հատկապես այս օրերին ուշադիր եղեք եւ զիջեք շտապօգնության մեքենաներին: Ամեն վայրկյանը շատ կարեւոր է շտապօգնության մեքենայով տեղափոխվողների համար: Քիչ առաջ վթարի է ենթարկվել վիրավոր զինվորին տեղափոխող շտապօգնության մեքենան: Զինվորը տեղափոխվեց Աստղիկ բկ»,- գրել է Սարգսյանը։