կարևոր
1372 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-03 00:22

BBC-ն ռեպորտաժ է ներկայացրել Ադրբեջանի կողմից հրթիռակոծված Ստեփանակերտից

BBC-ն ռեպորտաժ է ներկայացրել Ադրբեջանի կողմից հրթիռակոծված Ստեփանակերտից

Բրիտանական հեղինակավոր BBC-ի թղթակից Ջոնա Ֆիշերը ռեպորտաժ է ներկայացրել Ադրբեջանի կողմից հրթիռակոծված՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից: Ռեպորտաժում Ֆիշերը նշում է, որ հրթիռակոծման հետևանքով վնասվել է Արցախի Արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող շինությունը:

BBC-ն հայտնում է, որ Ստեփանակերտը սկսել է հրթիռակոծվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սկսված լայնածավալ ռազմական գործողությունների 6-րդ օրը, իսկ լրատվամիջոցի թղթակիցը ներկայացնում է քաղաքում հրթիռային հարվածի հետևանքները և նշում, որ Ստեփանակերտի երկնքում ժամանակ առ ժամանակ անօդաչու թռչող սարքեր են երևում: