12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիության վարչությունից:
Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը, որն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից ծանր հրետանու և օդուժի կիրառմամբ Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածների դիտավորյալ թիրախավորմամբ:
Նախարար Մնացականյանը խիստ մտահոգություն է հայտնել մարտական գործողություններում Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավման առնչությամբ։
Երկուստեք ընդգծվել է մարտական գործողություններիդադարեցմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։