կարևոր
1843 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-02 23:06

Հայաստան-Արցախ ելքի և մուտքի հարցերին պատասխանելու համար կգործարկվի թեժ գիծ

Հայաստան-Արցախ ելքի և մուտքի հարցերին պատասխանելու համար կգործարկվի թեժ գիծ

Արցախի կառավարության կողմից կգործարկվի թեժ գիծ, որը կպատասխանի Հայաստան-Արցախ ելքի և մուտքի վերաբերյալ հարցերին: Այս մասին հոկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը:

«Վաղը մեր կողմից կգործարկվի թեժ գիծ, որը կտա պատասխաններ Արցախից դեպի Հայաստան քաղաքացիների ելքի և մուտքի հետ կապված հարցերին: Բոլոր մեր հայրենակիցները, որոնք հարցեր ունեն ելքի-մուտքի կապակցությամբ, կարող են այդ հարցերի պատասխանները ստանալ թեժ գծից»,- ասաց Մարտիրոսյանը:

Հոկտեմբերի 1-ից գործում են հսկիչ անցակետեր, ուստի, Արցախի Հանրապետություն մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն  ապահովվում է բացառապես համապատասխան  փաստաթղթերի առկայությամբ: