կարևոր
1746 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-02 22:51

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն համեմատելի չէ արցախա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակի հետ:

Արծրուն Հովհաննիսյանը մամուլի ասուլիսի ընթացում նշել է, որ միայն այսօր հայկական կողմն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացրել է Ադրբեջանի 540 զինվորականի, ավելի քան 700 վիրավոր ունեն: Հակառակորդն ունեցել է նաեւ 45 միավոր զրահա-տեխնիկայի, 6 ինքնաթիռի, որոնցից մեծ մասն օդում չեն խոցվել, ունեն 3 ուղղաթիռի եւ 6 ԱԹՍ-ի կորուստ:

Պաշտպանության Նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի եւ Արտակարգ Իրավիճակների Նախարարության Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ՝ Էդան Սնգրյանի համատեղ ասուլիսի ընթացում, մանրամասներ է ներկայացվել, ժամը 21:00-ի դրությամբ սահմանային իրավիճակից, եւ այս օրերին անվտանգության նկատառումներից ելնելով, ի՞նչ պետք է իմանալ օդային տագնապի ձայնը լսելու դեպքում:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։